Рейтинг@Mail.ru
USD
371.19
EUR
434.55
RUB
4.9466
GEL
138.07
2026 թ. ապրիլի 30, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+17

Պատմական առաջընթաց․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Հայաստան-Թուրքիա կապերի վերաբացման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը

28.04.2026, 18:24
Պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին
Պատմական առաջընթաց․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Հայաստան-Թուրքիա կապերի վերաբացման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

«Պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։

Այսօր Կարսում տեղի ունեցավ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը՝ ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է», - նշված է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ այդօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։

Նշենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: