Рейтинг@Mail.ru
USD
371.4
EUR
434.35
RUB
4.9428
GEL
138.06
2026 թ. ապրիլի 29, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանի որոշ բնակավայրերում զգացվել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը

Երեկ, 17:31
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ
Հայաստանի որոշ բնակավայրերում զգացվել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիա՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիսում, այն զգացվել է Շիրակի մարզում, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

 «Ապրիլի 28-ին` տեղական ժամանակով ժամը 16:02-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12։02-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․98⁰ և արևելյան երկայնության 43․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․9 մագնիտուդով երկրաշարժ», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Զարիշատ, Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: