ՀՀ-ում նշվել են նոր կենսաչափական անձնագրերի գները և տրամադրման ժամկետները
Այսօր,
14:57
Փաստաթղթերի տրամադրման համար առաջին փուլում կգործի մասնավորի կողմից բացված 14 գրասենյակ
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում այս աշնանից կմեկնարկի կենսաչափական նոր անձը հաստատող փաստաթղթերի, այդ թվում՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տպագրությունն ու տրամադրումը քաղաքացիներին, հայտարարել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը:
Նա նշեց, որ նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28.650 դրամ, նախկին՝ մինչև 2024 թ.-ը տրամադրված կենսաչափական անձնագրերի դեպքում գործող 25.000-ի դրամի փոխարեն և կտրամադրվի 10 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտի արժեքը կլինի 5950 դրամ, նախկին 3000-ի փոխարեն, և կտրամադրվի 5 տարի ժամկետով։
Նույնականացման քարտ, ծնողի կամարտահայտությամբ, կարող են ստանալ նաև մինչև 16 տարեկան անչափահասները, իսկ 16 տարեկանից սկսած՝ նոր «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» օրենքով, որն ուժի մեջ է մտնելու մինչև նոյեմբերի 1-ը, պարտադիր է լինելու այս փաստաթուղթը», - ասաց Դավթյանը ասուլիսի ժամանակ։
Միաժամանակ, նոր անձնագիր ձեռք բերելու համար պայման է հանդիսանալու նույնականացման քարտ ունենալը։ Քաղաքացիներն ազատ են կամավոր փոխարինելու գործող հին նմուշի փաստաթղթերը նորերով՝ անկախ դրանց գործողության ժամկետից, սակայն հին նմուշի փաստաթղթերի տպագրությունը դադարեցվելու է, և հետագայում փոխարինման կամ կորստի դեպքում տրամադրվելու են միայն նորերը։
Առաջին փուլում կգործի մասնավորի կողմից բացված 14 գրասենյակ։ Փաստաթղթերը ստանդարտ ժամկետով կտրամադրվեն դիմելուց հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում։