Рейтинг@Mail.ru
USD
365.82
EUR
422.74
RUB
4.3644
GEL
139.91
2026 թ. օգոստոսի 14, ուրբաթ
եղանակը
Երևանում
+21

Կիևյան կամուրջը վաղ առավոտից վերաբացվել է

Այսօր, 10:12
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգումն ավարտված է
Կիևյան կամուրջը վաղ առավոտից վերաբացվել է

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետարանը նախօրեին հայտնել է, որ վաղ առավոտից Կիևյան կամուրջն ամբողջությամբ բաց կլինի երթևեկի համար։

«Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգումն ավարտված է․ վաղ առավոտից կամուրջն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կամուրջը հունիսի 17-ից փակ էր։

Կամուրջը երթևեկության համար բացվեց օգոստոսի 14-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն, իսկ վերջնական հիմնանորոգումը կավարտվի մինչև տարեվերջ։