Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+11

Պուտին.ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում

23.06.2021, 14:33
Պուտինը նշել է, որ ռուս խաղաղապահները շատ բան են անում` հումանիտար իրավիճակի բարելավման, տարածքների ականազերծման և սոցիալական ենթակառուցվածքի վերականգնման համար
Պուտին.ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի ներդրումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վճռորոշ էր, կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանի վճռորոշ ներդրման արդյունքում հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում դադարեց», – ասել է ՌԴ նախագահը Միջազգային անվտանգության IX մոսկովյան համաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված տեսաուղերձում, որը չորեքշաբթի հրապարակվել է Կրեմլի կայքում։

Պուտինը նշել է, որ ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, շատ բան են անում` հումանիտար իրավիճակի բարելավման, տարածքների ականազերծման և սոցիալական ենթակառուցվածքի վերականգնման համար, հաղորդում է ՏԱՍՍ–ը։–0–