Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ ու քննարկել Արցախում տիրող իրավիճակը

07.10.2020, 19:21
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ ու քննարկել Արցախում տիրող իրավիճակը
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ ու քննարկել Արցախում տիրող իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Նա ջերմ բարեմաղթանքներ է հղել այդ առթիվ՝ հաջողություն ցանկանալով նրան պետության ղեկավարի բարձր առաքելությունն իրականացնելու գործում:«Կողմերը նաև քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կարևորելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–