Փաշինյան․ Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի
28.02.2024,
22:17
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի, չորեքշաբթի հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցերին
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի, չորեքշաբթի հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցերին։
Այսպես, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարցրել է, թե Ներքին Հանդում ՌԴ սահմանապահ զորքերը ի՞նչ պայմանագրի հիման վրա են տեղակայված և ի՞նչ պատասխանատվություն ունեն։
Պատգամավորն իր հարցում նշել է, որ վերջին ռազմական միջադեպից հետո ՀՀ իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Ալեն Սիմոնյանը, հայտարարել է, որ Ներքին Հանդի հատվածը հանդիսանում է ՌԴ պատասխանատվության գոտի, իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, թե ՌԴ-ն չկարողացավ կանխել արյունալի բախումը Ներքին Հանդում, ավելին՝ ՌԴ-ն թույլ չի տվել ԵՄ դիտորդական առաքելության մուտքը ՀՀ սուվերեն տարածք։
Վարչապետի խոսքով, ԵՄ քաղաքացիական առաքելության բարձրաձայնած հարցը քննվում է։
«Քննության արդյունքներով կարվեն համապատասխան եզրակացություններ», – ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ ոչ ոք չի հայտարարել, որ դա Ռուսաստանի պատասխանատվության գոտին է։
«Որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է: Շատ իրադրություններ կան, որոնք ՀՀ-Ադրբեջան սահմանին գուցե սպոնտան են ձևավորվել՝ հայտնի իրադարձություների բերումով։ Սա նշանակում է, որ ռուս սահմանապահները այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել։ Ենթադրվում է, որ սրանից պետք է արվի համապատասխան ենթադրություն», – ասել է Փաշինյանը։
ՀՀ ՊՆ–ի տվյալներով, փետրվարի 13–ին Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Ներքին Հանդում հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է չորս և վիրավորվել մեկ զինծառայող։–0–