Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու բանալին երկխոսությունն է․ Բլինքեն

02.05.2023, 11:26
Այս շաբաթ հյուրընկալում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի խաղաղ բանակցությունները Ջորջ Շուլցի անվան արտաքին քաղաքական ուսումնական կենտրոնում, նշել է Բլինքենը
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու բանալին երկխոսությունն է․ Բլինքեն
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./ԱՌԿԱ/. Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու բանալին երկխոսությունն է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ առանձին, իսկ այնուհետև եռակողմ բանակցություններից հետո այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Այս շաբաթ հյուրընկալում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի խաղաղ բանակցությունները Ջորջ Շուլցի անվան արտաքին քաղաքական ուսումնական կենտրոնում։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու բանալին երկխոսությունն է»,- գրել է Բլինքենը։

Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, այնուհետև կայացել է նրանց եռակողմ հանդիպումը։–0–