Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Ադրբեջանի ԶՈւ-ի սադրանքի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել․ՊՆ

16.08.2021, 22:16
Ադրբեջանի ԶՈւ-ի սադրանքի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել
Ադրբեջանի ԶՈւ-ի սադրանքի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել․ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ և վիրավոր:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը սադրանքի է դիմել նաև Երասխի հատվածում, ինչի հետևանքով 46–ամյա զինծառայող է մահացել։ Գիշերն Ադրբեջանը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Սյունիքի մարզի` Սև լճի հատվածում, բայց հայ դիրքապահների գործողությունների արդյունքում հետ է շպրտվել` կրելով կորուստ։–0–