Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+8

ԱՀ ՊՆ. Ադրբեջանը գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ. Արցախը կպատասխանի սադրանքների դեպքում

31.10.2019, 10:53
Վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ։
ԱՀ ՊՆ. Ադրբեջանը գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ. Արցախը կպատասխանի սադրանքների դեպքում

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ադրբեջանական կողմը, կրկին ցուցաբերելով ապակառուցողական դիրքորոշում և ավելին՝ արհամարհելով Բաքվում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ՝ ավելի հաճախակի օգտագործելով դիպուկահար զինատեսակներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է հակամարտող կողմերի միջև լարվածությունը թուլացնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, բայց հակառակորդի սադրանքների շարունակման դեպքում դիմելու է իրավիճակից բխող համարժեք գործողությունների:–0–