Рейтинг@Mail.ru
USD
368.05
EUR
428.34
RUB
5.1797
GEL
137.83
2026 թ. մայիսի 27, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար–ապրիլին ավելացել է 0,3%–ով՝ մինչև 6,3 մլրդ դոլար

Երեկ, 13:12
Ընթացիկ տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, ցուցանիշը նվազել է 13,8%-ով, իսկ մարտի համեմատ՝ 5,2%-ով
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար–ապրիլին ավելացել է 0,3%–ով՝ մինչև 6,3 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-ապրիլին կազմել է 6 320,2 մլն դոլար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 0,3%-ով, հայտնում է Վիճակագրական կոմիտեն։

Ընթացիկ տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, ցուցանիշը նվազել է 13,8%-ով, իսկ մարտի համեմատ՝ 5,2%-ով։

2026 թվականի հունվար-ապրիլին դրամային արտահայտությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2 384,1 մլրդ դրամ։

Հայաստանից արտահանումը 2026 թվականի հունվար-ապրիլին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3,3%-ով՝ կազմելով 2 327,6 մլն դոլար։ Ապրիլին, անցյալ տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 25,9% անկում, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 9,9% անկում։ Դրամային արտահայտությամբ արտահանումը 2026 թվականի հունվար-ապրիլին կազմել է 878,2 մլրդ դրամ։

Ներմուծումը չորս ամսում կազմել է 3 992,6 մլն դոլար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2,5%-ով։ Ապրիլին, տարեկան կտրվածքով, ներմուծումը կրճատվել է 5,8%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 2,5%-ով։ Դրամային արտահայտությամբ ներմուծումը հունվար-ապրիլին կազմել է 1 505,9 մլրդ դրամ։