Рейтинг@Mail.ru
USD
368.05
EUR
428.34
RUB
5.1797
GEL
137.83
2026 թ. մայիսի 27, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները

Այսօր, 16:44
Հաճախորդների ամսական վճարումները չմեծացնելու նպատակով բանկը մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը կշարունակի կիրառել գործող  տոկոսադրույքները՝ չիրականացնելով նախատեսված բարձրացումը
Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը որոշում է կայացրել անփոփոխ թողնել անշարժ գույքի գրավով սպառողական և հիփոթեքային վարկերի ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքները, որոնք ենթակա էին բարձրացման 2026 թվականի մայիսին։ Հաճախորդների ամսական վճարումները չմեծացնելու նպատակով բանկը մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը կշարունակի կիրառել գործող  տոկոսադրույքները՝ չիրականացնելով նախատեսված բարձրացումը։

Միևնույն ժամանակ, այն վարկերի դեպքում, որոնց համար նախատեսված էր հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքի իջեցում, Յունիբանկը կատարել է համապատասխան նվազեցում և սահմանված կարգով տեղեկացրել հաճախորդներին։

Յունիբանկը բարձր է գնահատում իր բարեխիղճ հաճախորդների վստահությունը և շարունակում է քայլեր ձեռնարկել վարկավորման բարենպաստ և հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ։