Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ընկերությունը «Moody's»-ի կողմից ստացել և հրապարակել է առաջին կորպորատիվ վարկանիշը Հայաստանում

23.09.2019, 19:45
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲ ընկերությունը ՀՀ պատմության մեջ առաջին կորպորատիվ ընկերությունն է, որը ստացել և հրապարակում է միջազգային վարկանիշ:
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ընկերությունը «Moody's»-ի կողմից ստացել և հրապարակել է առաջին կորպորատիվ վարկանիշը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲ ընկերությունը ՀՀ պատմության մեջ առաջին կորպորատիվ ընկերությունն է, որը ստացել և հրապարակում է միջազգային վարկանիշ:

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, վարկանիշը տրամադրվել է Moody's Investors Service (“Moody's”) ռեյտինգային ընկերության կողմից:

Գնահատականը տրվել է անկախ երկրի կարգավիճակից, այսինքն, հաշվի է առնվել միայն ընկերության դիրքը և գործունեության ցուցանիշները համաշխարհային հարթակում: «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը շնորհվել է B2 ստաբիլ կանխատեսմամբ վարկանիշ:

«Հատկանշական է, որ B2 ստաբիլ կանխատեսմամբ վարկանիշը հավասար և բարձր է այնպիսի միջազգային հանքարդյունաբերող ընկերությունների վարկանիշներից ինչպիսիքն են` բրիտանական «First Quantum Minerals»-ը և «Petropavlovsk plc»–ը, կանադական «Eldorado Gold Corporation»-ը և «Taseko Mines Limited»-ը, ամերիկյան «HudBay Minerals. Inc»-ը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-