Рейтинг@Mail.ru
USD
371.19
EUR
434.55
RUB
4.9466
GEL
138.07
2026 թ. ապրիլի 30, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

GALLUP․ ՀՀ–ում հարցվածների 59.9%-ը կողմ է, որ երկիրն ունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ

Այսօր, 14:08
Հայաստանում հարցման  մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե դեպի ո՞ր երկիր պետք է ուղղվի Հայաստանի ինտեգրման վեկտորը
GALLUP․ ՀՀ–ում հարցվածների 59.9%-ը կողմ է, որ երկիրն ունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե դեպի ո՞ր երկիր պետք է ուղղվի Հայաստանի ինտեգրման վեկտորը։

Ըստ GALLUP International Association-ի՝ Հայաստանում հարցվածների գրեթե 59,9%-ը նշել է, որ Հայաստանը պետք է ունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ։ 

Ինչպես հայտնել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, հարցվածների 17,6%-ը նշել է, որ Հայաստանն իր ինտեգրման վեկտորը պետք է ուղղի դեպի Ռուսաստան, 12,4%-ը՝ դեպի ԵՄ, իսկ 5,1%-ը՝ դեպի ԱՄՆ։ 

Բացի այդ, ըստ Նավասարդյանի, հարցվածների 3,3 %-ը նշել է դեպի այլ երկրներ, իսկ 5,2%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին։ 

Ապրիլի 27-29 Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1101 քաղաքացի: