Հայաստանում շրջանառության կդրվեն «2015» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներ
06.11.2014,
19:01
Հայաստանում շրջանառության կդրվեն «2015» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներ, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում շրջանառության կդրվեն «2015» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներ, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։
Հայաստանի կառավարությանը հինգշաբթի նիստում որոշում ընդունեց կիրառության մեջ դնել ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2015» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշերը:
««2015» թվագրմամբ դրոշմանիշեր են ներդրվում նաև մագնիսային, օպտիկական, թվային, լազերային և էլեկտրոնային այլ կրիչների վերահսկիչ նշանների (հոլոգրամ) պարտադիր մակնշման համար»,– ասաց Խաչատրյանը։
Նա նշեց նաև, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։
-0-