Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

ՍԱԶԲ-ն և Ամերիաբանկը համագործակցում են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով

30.03.2026, 13:08
Ֆինանսավորումը կնպաստի փոքր և միջին ձեռնարկություններում արվող ներդրումներին և Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը
ՍԱԶԲ-ն և Ամերիաբանկը համագործակցում են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի․/ԱՌԿԱ/Ամերիաբանկն ու Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) ստորադաս փոխառության պայմանագիր են կնքել մինչև 15 միլիոն եվրո գումարի չափով, որի նպատակն է աջակցել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։

 Ֆինանսավորումը կնպաստի փոքր և միջին ձեռնարկություններում արվող ներդրումներին և Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը:

ՍԱԶԲ-ի ֆինանսավորումը հնարավորություն կտա բանկին մեծացնել հայկական տնտեսության շարժիչ ուժերից մեկը հանդիսացող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) տրամադրվող ֆինանսավորումը` ամրապնդելով Ամերիաբանկի կապիտալի դիրքը և ընդլայնելով վարկավորման հնարավորությունները:

 Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: