Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին (ՎԻԴԵՈ)

06.09.2025, 18:37
Ակբա Լիզինգը Հայաստանում JAC, Li AUTO, Tank, Poer և Aito տրանսպորտային միջոցների պաշտոնական ներկայացուցիչ Roel Automotive Group-ի հետ համատեղ, TOON EXPO YEREVAN 2025-ի տաղավարում առաջարկում է մեքենա գնելու բացառիկ հնարավորություններ. ՎԻԴԵՈ
Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա Լիզինգը Հայաստանում JAC, Li AUTO, Tank, Poer և Aito տրանսպորտային միջոցների պաշտոնական ներկայացուցիչ Roel Automotive Group-ի հետ համատեղ, TOON EXPO YEREVAN 2025-ի տաղավարում առաջարկում է մեքենա գնելու բացառիկ հնարավորություններ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Հատուկ պայմանները ներառում են․

·        Կանխավճար՝ սկսած 5%-ից

·        Մարման ժամկետ՝ մինչև 5 տարի

·        Տարեկան տոկոսադրույք՝ 12․8% ՀՀ դրամով

·        Միջնորդավճար՝ 0․5%

·        ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ 1․5%

Ներկայացված պայմանները հասանելի են թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար։

Ակբա Լիզինգի միջոցով գնորդները կարող են օգտվել նաև JAC ավտոմեքենաների ձեռքբերման բացառիկ պայմաններից․

·        Մարման ժամկետ՝ մինչև 5 տարի

·        Կանխավճար՝ սկսած 5%-ից

·        Փաստացի տոկոսադրույք՝ 0%-2.9%

·        Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրո

Շուկայում մեծ պահանջարկ ունեցող մեքենաները ֆինանսավորման հատուկ պայմաններով ձեռք բերելու համար գնորդները կարող են այցելել TOON EXPO YEREVAN 2025-ին ներկայացված Roel Automotive Group-ի տաղավար՝ մինչև սեպտեմբերի 7-ը ներառյալ։

«Ակբա Լիզինգը Հայաստանի լիզինգային շուկայի առաջատարն է և անընդմեջ շահավետ առաջարկներ է ներկայացնում իր հաճախորդների։ Այս անգամ Roel Automotive Group-ի հետ միասին ներկայացնում ենք բացառիկ ֆինանսավորման պայմաններ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար»,– նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Շմավոնյանը:

«Ֆինանսավորման պայմանները վստահաբար հնարավորություն կտա լայն հասարակությանը օգտվելու շահավետ լիզինգային պայմաններից, որը տրամադրում է Ակբա Լիզինգը, և պաշտոնական երաշխիքով գնման հնարավորությունից, որը տրամադրում է Roel Automotive Group-ը։ Այսպիսով, մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ հայ սպառողը ևս մեկ քայլով մոտ լինի իր երազանքին՝ գնելու նոր մեքենա»,– նշել է Roel Automotive Group-ի մարքեթինգի ղեկավար Ավետիք Սիմոնյանը:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: