Գինեգործության ոլորտում գործող 192 հարկ վճարող պետբյուջե է վճարել 3 մլրդ դրամ հարկային եկամուտ․ ՊԵԿ
Երեկ,
17:49
Նրանք միասին պետական բյուջե վճարել են շուրջ 3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և, միաժամանակ, ապահովել 1846 աշխատատեղ
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /ԱՌԿԱ/․Գինեգործության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին գործունեություն է իրականացրել 192 հարկ վճարող, հայտնել են ՊԵԿ-ից։
Կոմիտեից նաև հայտնել են, որ նրանք միասին պետական բյուջե վճարել են շուրջ 3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և, միաժամանակ, ապահովել 1846 աշխատատեղ։
ՊԵԿ-ից նշում են, որ այս թվերի հետևում համայնքներում ստեղծված աշխատատեղերն են, հայկական գինեգործության ճանաչելիությունն է և միջազգային շուկաներում ներկայություն ունեցող տնտեսությունը։