Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Ինչպե՞ս զարգացնել բիզնեսը լիզինգի միջոցով (ՎԻԴԵՈ)

27.07.2020, 19:18
ԱԳԲԱ Լիզինգը ֆիզիկական անձանց և տնտեսվարողներին առաջարկում է ճկուն ֆինանսական ծառայություններ, որոնք  հնարավորություն են տալիս մի շարք գործիքների միջոցով արդյունավետ զարգացնել տնտեսությունները․ ՎԻԴԵՈ
Ինչպե՞ս զարգացնել բիզնեսը լիզինգի միջոցով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ ԱԳԲԱ Լիզինգը ֆիզիկական անձանց և տնտեսվարողներին առաջարկում է ճկուն ֆինանսական ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս մի շարք գործիքների միջոցով արդյունավետ զարգացնել տնտեսությունները: Այս մասին հայտնում է ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ Բանկի մամուլի ծառայությունը։

ԱԳԲԱ Լիզինգի օգնությամբ տնտեսվարողներն առանց հավելյալ գրավի հնարավորություն ունեն ձեռք բերել տեխնիկա, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլ հիմնական միջոցներ։

ԱԳԲԱ Լիզինգի միջոցով հնարավոր է նաև օգտվել պետական սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերից, որոնց դեպքում տոկոսները վճարում է պետությունը, իսկ գնորդը՝ միայն սարքավորման գինը:

ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է: Ընկերությունը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–