Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀԿԵ-ում ամփոփել են ապրիլյան աշխատանքի արդյունքները

14.05.2013, 13:53
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը երկուշաբթի օրը կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփել է ընկերության ապրիլին կատարված աշխատանքի արդյունքները, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
ՀԿԵ-ում ամփոփել են ապրիլյան աշխատանքի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը երկուշաբթի օրը կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփել է ընկերության ապրիլին կատարված աշխատանքի արդյունքները, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Վիկտոր Ռեբեցը նշել է, որ 2013 թվականի ապրիլին երկաթուղին փոխադրել է 264,8 հազ տոննա բեռ, որից 181,6 հազ տոննա կազմել է բեռնումը, ինչը 2% գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Գլխավոր տնօրենը հատուկ նշել է ներմուծման բեռնափոխադրումների կրճատումը` հիշեցնելով, որ ապրիլին պլանավորված ցուցանիշը կատարվել է միայն 83%-ով:

Վիկտոր Ռեբեցը հանձնարարել է պատասխանատու անձանց բեռնափոխադրումների ծավալները ավելացնել, բեռների նոր ծավալներ ներգրավել դեպի երկաթուղի և «ՀԿԵ» ՓԲԸ տնօրենների խորհրդի կողմից հաստատված ցուցանիշներին հասնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել:
Երկաթուղու դրական ձեռքբերումներից «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշել է նախորդ տարվա հետ համեմատ 0,8 ժամով կամ 9,9% տրանզիտային վագոնների պարապուրդի ժամանակի ու 19,2 ժամով կամ 85,6% մեկ վագոնի պարապուրդի ժամանակի կրճատումը:  

Ընկերության ղեկավարի կողմից հրապարակված ցուցանիշների համաձայն, ապրիլին դեպոներում վերանորոգվել է 41 վագոն, իսկ ընթացիկ վերանորոգում անցել է 39 վագոն:

Վիկտոր Ռեբեցը հատուկ ուշադրություն է դարձրել գնացքների չվացուցակին՝ նշելով, որ ապրիլին ՀԿԵ-ն սպասարկել է 1362 գնացք, որից 1351՝ համաձայն չվացուցակի: Ընդ որում, Հարավկովկասյան երկաթուղու բոլոր միջազգային գնացքներն աշխատել են ըստ չվացուցակի:

Խորհրդակցության ավարտին ՀԿԵ գլխավոր տնօրենը հանձնարարել է ապահովել մայիսին երկաթուղու անխափան աշխատանքը և նախատեսված ցուցանիշների կատարումը, ամփոփել գարնանային զննման արդյունքները, կրճատել ծախսերը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն ու իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-