Հայաստանը դեռ պատրաստ չէ ՓՄՁ–ի համար նախատեսված հարկերից հրաժարվելուն. փորձագետ
18.09.2013,
17:37
Հայաստանը դեռ պատրաստ չէ ՓՄՁ–ի համար նախատեսված հարկերից հրաժարվել, կարծում է ՀՀ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարեն Գևորգյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը դեռ պատրաստ չէ ՓՄՁ–ի համար նախատեսված հարկերից հրաժարվել, կարծում է ՀՀ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարեն Գևորգյանը։
«Հարկերից ազատվելն ավելի բարդ խնդիր է, քան կարող է թվալ։ Իհարկե, բոլորը գիտակցում են, որ նման քայլը կարող է լուրջ խթան հանդիսանալ ՓՄՁ զարգացման համար։ Սակայն դա պետք է իրականացվի լուրջ հետազոտությունների հիման վրա, և համակարգը պետք է պատրաստ լինի դրան»,– չորեքշաբթի լրագրողներին ասաց նա։
Ըստ Գևորգյանի, տարբեր գնահատականներ կան, որոնք վկայում են, որ հարկային բեռը ՓՄՁ–ի զարգացման համար միակ խոչընդոտը չէ։
ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի փոխտնօրենն ընդգծեց, որ ՓՄՁ–ի համար հարկային բեռի առավելագույն հնարավոր նվազման պետք է դիմել փուլ առ փուլ։ «Փորձը ցույց է տալիս, որ եթե դա կտրուկ արվի, ոչ մի լավ բան տեղի չի ունենա»,– ավելացրեց նա։
Այդ կապակցությամբ Գևորգյանը նշեց, որ այս հարցի միջանկյալ լուծում է դարձել Հայաստանում շրջանառության հարկի և արտոնագրային վճարների ներմուծումը, որոնք էապես նվազեցնում են հարկային բեռը և պարզեցնում վարչարարությունը։
«Նախատեսված են առավելագույնս պարզ և հասկանալի ընթացակարգեր։ Այդ առումով շրջանառության հարկի և արտոնագրային վճարների ներմուծումը մեծ ձեռքբերում է»,– ամփոփեց նա։
2013 թվականի հունվարի 1–ից մինչև 58.35 մլն դրամ տարեկան շրջանառությամբ փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնք նախկինում շահութահարկ կամ եկամտահարկ են վճարել, շրջանառության հարկ է սահմանվել։ Նոր օրենքի համաձայն, շրջանառության հարկը գանձվում է ամեն տարի` առևտրի ոլորտում տարեկան եկամտի 3.5 տոկոսի չափով, 20 տոկոս` նոտարական գործունեության համար, 10 տոկոս` գույքի և ակտիվների վարձակալության, ռոյալթիի, օտարման գծով, 5 տոկոս` գործունեության մնացած տեսակների համար:
«Արտոնագրային վճարների մասին» օրենքը, որն ուղղված է Ֆիզիկական անձանց, այդ թվում 6 մլն դրամի չափով տարեկան շրջանառություն ունեցող անհատ ձեռներեցների գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, Հայաստանում ընդունվել է 2010թ.–ի աշնանը։ Օրենքի համաձայն, Հայաստանում գործող ոչ ռեզիդենտ կազմակերպություններին` իրենց մասնաճյուղերի և ներկայացուցիչների միջոցով, թույլատրված է ինքնուրույն հաշվարկել շահույթի հարկի չափը։ Բացի այդ, օրենքով սահմանված է, որ ենթաակցիզային ապրանքներ արտադրողները պարտավոր են հարկային հաշվետվություն ներկայացնել ոչ թե ամեն ամիս, ինչպես սահմանված էր նախկինում, այլ յուրաքանչյուր եռամսյակի համար։ ($1 – ը`409,61 դրամ)--0—