Ամերիաբանկը հաճախորդներին արձակուրդների ընթացքում անձնական պահատուփերի վարձակալման մեծ զեղչեր է առաջարկում
22.07.2013,
15:29
Արձակուրդների ընթացքում Ամերիաբանկն առաջարկում է նշանակալի զեղչեր բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Բանկին ի պահ հանձնել նյութական արժեքներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արձակուրդների ընթացքում Ամերիաբանկն առաջարկում է նշանակալի զեղչեր բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Բանկին ի պահ հանձնել նյութական արժեքներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Հաղորդման համաձայն` 2013թ. հուլիսի 22-ից մինչև սեպտեմբերի 30-ը Ամերիաբանկի «Սայաթ-Նովա» մասնաճյուղում անհատական պահատուփ վարձակալող հաճախորդները կօգտվեն 50 տոկոս զեղչից։
Վեց ամսով վարձակալելու դեպքում կտրամադրվի 50 տոկոս զեղչ և մեկ տարվա անվճար սպասարկմամբ Visa Classic կամ MasterCard Standart դեբետային քարտ։
Տասներկու ամսով վարձակալելու դեպքում նրանք կստանան 50 տոկոս զեղչ և մեկ տարվա անվճար սպասարկմամբ Visa/MasterCard Gold դեբետային քարտ:
Հաղորդման մեջ ասվում է, որ անհրաժեշտության դեպքում Բանկն անվճար կտրամադրի անձնական հաշիվների շարժի վերաբերյալ տեղեկանք` դեսպանատուն ներկայացնելու համար:
Մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ Ամերիաբանկն առաջարկում է փոքր, միջին, մեծ և շատ մեծ չափերի անհատական պահատուփեր, որոնք տեղակայված են հատուկ սարքավորված սրահներում: Դրանք գտնվում են շուրջօրյա հսկողության ներքո, հագեցած են անվտանգության ժամանակակից համակարգով և հակահրդեհային ահազանգման միջոցներով:
«Պահատուփեր տրամադրելիս կապահովվի հաճախորդների կողմից ի պահ տրված նյութական արժեքների ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև պահատուփի պարունակության վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը»,– ասվում է մամուլի հաղորդագրությունում։
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: -0- -