Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՄՄ–ին միանալու դեպքում Հայաստանը մի քանի անգամ կավելացնի ոսկերչական իրերի արտադրությունը. Ոսկերիչների հայկական ասոցիացիայի ղեկավար

04.12.2013, 17:59
Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանը կարող է մի քանի անգամ ավելացնել ոսկերչական իրերի արտադրությունը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորգյանը։
ՄՄ–ին միանալու դեպքում Հայաստանը մի քանի անգամ կավելացնի ոսկերչական իրերի արտադրությունը. Ոսկերիչների հայկական ասոցիացիայի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանը կարող է մի քանի անգամ ավելացնել ոսկերչական իրերի արտադրությունը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորգյանը։

«Հայաստանի ոսկերչական ճյուղի առջև աճի հսկայական հնարավորություններ են բացվում։ Այսօր հայկական ապրանքները դժվարությամբ են օրինականորեն մտնում ռուսական շուկա, որը բավականին փակ է։ ՄՄ–ին անդամակցելուն զուգընթաց խնդիրներ չեն լինի մաքսատուրքերի հետ, անհրաժեշտ կլինի միայն արտադրել»,– ասաց Գևորգյանը։

Հայաստանում ապրող հայ ոսկերիչների խոսքով` հնարավորություն կընձեռվի արտադրել և արտադրանք արտահանել Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան։

«Այսօր ոսկերչական զարդերի արտադրության ծավալները Հայաստանում պարզապես ծիծաղելի են, քանի որ դժվար է մտնել արտասահմանյան շուկաներ, իսկ արտադրել կարելի է անսահմանափակ։ Այժմ ավելի մեծ հնարավորություններ են բացվում հենց վաճառքների համար»,– նշեց Գևորգյանը։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը» կստորագրվի դեկտեմբերի 24–ին Մոսկվայում` Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ Ավելի վաղ ծրագրվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ոսկերչական իրերի արտադրության ծավալը 2013 թվականի հունվար–հոկտեմբերին կազմել է 15.1 մլրդ դրամ` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 21.8 տոկոսով։

Միաժամանակ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումն այս տարվա ինը ամսվա ընթացքում կազմել է 155,2 մլն դոլար (2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ 11,4 տոկոսի աճ), իսկ այս ապրանքատեսակների ներկրումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 244,2 մլն դոլար (67 տոկոս աճ)։ -0—