Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Ինտեգրացիոն գործընթացները չեն անհանգստացնում ալկոհոլային խմիչքների հայ արտադրողներին. ԶՀԳ

05.11.2013, 18:25
Մաքսային միությանը միանալու Հայաստանի հնարավորությունը կամ եվրոպական ինտեգրացիան մտավախություն և լարվածություն չեն առաջացնում ալկոհոլային արտադրանքի հայ արտադրողների մոտ, կարծում է Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։  
Ինտեգրացիոն գործընթացները չեն անհանգստացնում ալկոհոլային խմիչքների հայ արտադրողներին. ԶՀԳ
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանը միանալու Հայաստանի հնարավորությունը կամ եվրոպական ինտեգրացիան մտավախություն և լարվածություն չեն առաջացնում ալկոհոլային արտադրանքի հայ արտադրողների մոտ, կարծում է Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։  

«Ոչ մի խնդիր չի կարող առաջանալ, քանի որ անկախ ամեն ինչից, ալկոհոլային խմիչքները ակցիզով հարկվող ապրանք են։ Որ միության մեջ էլ որ մտնենք, այդ արտադրանքը նույն ակցիզային հարկով է գանձվելու։ Այստեղ ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում ալկոհոլային խմիչքների, նաև այլ ապրանքների մասով»,– երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել այն պարտավորությունները, որոնք անհրաժեշտ են Մաքսային միություն մտնելու համար։ Այդ հարցը լուծելու համար ստեղծված աշխատանքային խումբը «ճանապարհային քարտեզը» կներկայացնի արդեն դեկտեմբերին։ –0–