Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանը մասամբ կվերականգնի ոսկու իր պաշարները

19.06.2019, 16:24
Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտնել է հանրապետության ոսկու պաշարները մասամբ վերականգնելու մտադրության մասին:
Հայաստանը մասամբ կվերականգնի ոսկու իր պաշարները

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտնել է հանրապետության ոսկու պաշարները մասամբ վերականգնելու մտադրության մասին:

Հանդես գալով չորեքշաբթի խորհրդարանում` Ջավադյանը հիշեցրեց, որ  1,6 տոննա ծավալով Հայաստանի ոսկու ոչ մեծ պաշարները լիովին վաճարվել են 2004 թ.-ին:

«Այն ժամանակ գները բարձր էին, խնդիրներ կաին բյուջեի մուտքերի հետ կապված, իսկ ոսկուց տոկոսներ գրեթե չեն եղել: Այդ իսկ պատճառով որոշվել էր վաճառել ոսկու պաշարները, ինչի արդյունքում ներդրվել են ավելի բարձրորակ գործիքներ, և մենք ստացանք բավականաչափ եկամուտ», - ասաց ԿԲ-ի նախագահը:

Ըստ նրա, այսօրվա դրությամբ կան ավելի հուսալի և շահութաբեր գործիքներ, քան ոսկին. այդ մետաղի գները շատ մեծ փոփոխությունների են ենթարկվում աշխարհում:

Ջավադյանը պատմեց նաև, որ Հայաստանում հեղինակավոր «Թեքնոսերտ» շվեյցարական ընկերության հետ համագործակցությամբ նախատեսվում է բացել ոսկու վերամշակման գործարան:

«Գործարանում կարտադրվեն բանկային ոսկի և ձուլակտորներ, ինչը թույլ կտա բանկային ձուլակտորներ ձեռք բերել տեղական շուկայում արդեն հայկական դրամով, այլ ոչ թե արժույթով», - ասաց Ջավադյանը:-0-