Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-6

Մի հաջողության պատմություն. hարդարելով տրամադրությունը (ՎԻԴԵՈ)

26.11.2021, 18:08
Հերմինե Հարությունյանը՝ քրոջ աջակցությամբ եւ ակտիվ մասնակցությամբ «ՀերմիՆա» գեղեցկության սրահը հիմնադրել է 5-6 տարի առաջ.ՎԻԴԵՈ
Մի հաջողության պատմություն. hարդարելով տրամադրությունը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հերմինե Հարությունյանը՝ քրոջ աջակցությամբ եւ ակտիվ մասնակցությամբ «ՀերմիՆա» գեղեցկության սրահը հիմնադրել է 5-6 տարի առաջ, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Ունենալով հարուստ աշխատանքային փորձ՝ հավաքել են պրոֆեսիոնալ աշխատակազմ և սկսել ծառայություններ մատուցել՝ առաջնորդվելով «Հարդարում ենք տրամադրությունը» կարգախոսով:

«Երևի նկատել եք, երբ կնոջ տրամադրությունը վատ է, նա կամ խանութ է գնում, կամ գեղեցկության սրահ: Դրանք կնոջ տրամադրությունը բարձրացնելու ամենաարդյունավետ ձևերից են: Մենք էլ որոշեցինք՝ հարդարում ենք տրամադրությունը»,- ասում է Հերմինեն:

Այսօր գեղեցկության սրահը հաճախորդների պակաս չունի: Առաջիկա պլաններում ցանցի ստեղծումն է և ուսումնական կենտրոնի հիմնադրումը:

Դասընթացավարի փորձ ևս կա: Ավելին, Հերմինեն հասցրել է հաջողությամբ մասնակցել և ելույթներով հանդես գալ տարբեր մոտիվացիոն նախագծերի շրջանակներում:

«Ամերիկյան դեսպանատան հետ աշխատելուց հետո մի հետաքրքիր առաջարկ ստացա GIZ-ից, որոնք ինձ ընտրեցինք կին հերոս, իրենք ուսումնասիրել էին իմ անցած ճանապարհը ու ես սլայդերի միջոցով ներկայացրեցի իմ աշխատանքները, բավականին կանանց ոգևորեցի ու շատ-շատերը որոշեցին իրենց բինզեսը հիմնել»,- եզրափակում է նա:

Նախագիծը ֆինանսավորվել է ՎԶեԲ Կանայք բիզնեսում ծրագրի շրջանակում:

Կոնվերս բանկի ՓՄՁ ֆինանսավորման առցանց հարթակի մասին` հետևյալ հղումով։

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:–0–