Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

2023թ. հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 719 274` տարվա կտրվածքով ավելանալով 5.6%-ով

24.07.2023, 12:56
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի տվյալներով`  2023թ. հունիս ամսվա ընթացքում իրականացվել է 55.4 մլն գործարք
2023թ. հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 719 274` տարվա կտրվածքով ավելանալով 5.6%-ով
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023թ. հունիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 719 274, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38 224-ով կամ 5.6%-ով:

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023թ. հունիս ամսվա ընթացքում իրականացվել է 55.4 մլն գործարք` 1044.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 2.6 մլն գործարքով կամ 5.0%-ով, իսկ արժեքային` 204.7 մլրդ ՀՀ դրամով կամ 24.4%-ով:–0–