Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

2018 թ.-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 288 հազար աշխատատեղ. վարչապետ

13.04.2026, 22:10
2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է 288 հազար աշխատատեղ, ասել է Փաշինյանը
2018 թ.-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 288 հազար աշխատատեղ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է 288 հազար աշխատատեղ:

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երկրի խոշորագույն գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ հրավիրված են այն ընկերությունների ներկայացուցիչները, որոնք Հայաստանում ստեղծել են ամենամեծ թվով աշխատատեղերը, և շնորհակալություն է հայտնել նրանց այդ գործունեության համար։

«Մեր հիմնական ասելիքներից և ընդգծումներից մեկն այն է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում 288 հազար աշխատատեղ է ստեղծվել, բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել, այդ աշխատատեղերը դուք եք ստեղծել։ Իհարկե, Կառավարության քաղաքականությունները նպաստել են դրան, և մենք նաև որոշակի միջավայր ենք ստեղծել։ Մեր նախընտրական ծրագրում մենք ներառել էինք տարեկան առնվազն 25,000 աշխատատեղ ստեղծելու հարցը, ինչը շատ կարևոր է»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով այդ դինամիկան պահպանելու անհրաժեշտությունը։

Տնտեսական աճ և արդիականացում

Փաշինյանը հայտարարել է, որ վերջին տարիներին կառավարությունը միլիարդավոր դրամներ է ուղղել տնտեսության արդիականացմանն ու վերարտադրությանը։ Մասնավորապես, նա հիշատակել է «Տնտեսության արդիականացման միջոցառումը», որը զգալի դեր է խաղացել տնտեսական դինամիկայի ապահովման գործում։

Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ 2018 թվականից մինչ օրս, չնայած 2020 թվականի կորոնավիրուսի համավարակին և պատերազմին (խմբ.՝ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերին Արցախում), Հայաստանում ապահովվել է միջինը 7% տնտեսական աճ։

Բժշկական ապահովագրություն

Վարչապետն անդրադարձել է նաև բժշկական համընդհանուր ապահովագրության թեմային, աշխատավարձերի մակարդակին և գործատուների միջոցով համակարգի օգտատերերի շրջանակն ընդլայնելու հնարավորություններին: Փաշինյանի խոսքով՝ բժշկական ապահովագրության համակարգը հաջողությամբ գործարկվել է, և գործատուներն այստեղ առանցքային դերակատարում ունեն:

Սոցիալական քաղաքականություն և զբաղվածություն

Խոսելով աշխատատեղերի ստեղծման խթանման մասին՝ վարչապետը ներկայացրել է կառավարության սոցիալական քաղաքականության մոտեցումները, համաձայն որոնց՝ աշխատունակ մարդը պետք է իր գոյությունն ու բարեկեցությունն ապահովի աշխատանքի միջոցով։

«Գործընթացները գնալու են հետևյալ տրամաբանությամբ. մենք ուղեկցելու ենք մարդուն մինչև աշխատանք։ Այսինքն՝ կարիքի գնահատման համակարգում ներառված է պարտադիր պայման. X կետում մենք պետք է մարդուն առաջարկենք աշխատանք՝ կոնկրետ հասցեով և կոնկրետ աշխատավարձով, և աշխատանքի առաջարկին երեք անգամ արձագանք չլինելու դեպքում մենք հիմք ենք ընդունելու այն կանխավարկածը, որ նա ունի եկամուտ... Բայց, իհարկե, այս ամենի համատեքստում ամենակարևորը կրթությունն է և կրթական տրանսֆորմացիան»,- ասել է Փաշինյանը։