Рейтинг@Mail.ru
USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

2013 թվականին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 11 944-ով

16.01.2014, 10:18
2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 650 495 բաժանորդ:
2013 թվականին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 11 944-ով
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 650 495 բաժանորդ:

Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, անցած տարվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի փաստացի գազասպառող բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 11 944-ով, որից 1 701-ը՝ դեկտեմբեր ամսին:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն մենաշնորհ ունի Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտում։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին, դրա բաժնետերերն են` «Գազպրոմ» ԲԲԸ–ն և Հայաստանի կառավարությունը։ -0-