Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 25, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Wizz Air-ը նոր ուղղություններ է մեկնարկում Երևանից

27.03.2026, 16:57
Wizz Air ավիաընկերությունը Երևանից նոր չվերթեր է մեկնարկում դեպի նիդերլանդական Էյնթհովեն (Նիդերլանդներ) և Բրյուսել (Բելգիա)
Wizz Air-ը նոր ուղղություններ է մեկնարկում Երևանից

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/ԱՌԿԱ/․ Wizz Air ավիաընկերությունը Երևանից նոր չվերթեր է մեկնարկում դեպի նիդերլանդական Էյնթհովեն (Նիդերլանդներ) և Բրյուսել (Բելգիա)։

Այս մասին այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը:

Նա հայտնեց, որ նոր ուղղություններից դեպի Էյնթհովեն թռիչքները կմեկնարկեն հոկտեմբերից, իսկ դեպի Բրյուսել՝ փետրվարից: Երկու դեպքում էլ չվերթները կիրականացվեն շաբաթական 3 անգամ:

Բացի նոր ուղղություններից, ավիաընկերությունը նաև ավելի հաճախակի է դարձնում արդեն իսկ գոյություն ունեցող թռիչքները ամբողջ տարվա ընթացքում։

Մասնավորապես, դեպի Բուդապեշտ չվերթների քանակը շաբաթական 2-ից կդառնա 4, դեպի Փարիզ՝ 3-ից 5, դեպի Ֆրանկֆուրտ՝ 2-ից 3, իսկ դեպի Պրահա թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 անգամ։

«Սա նշանակում է, որ մենք մեր տարողունակությունը 20%-ով ավելացնում ենք, և 2026-ին ակնկալում ենք 1 մլն ուղևոր», - ասաց Մալինը։

Նա նաև հայտնեց, որ կավելանա նաև օդանավերի թիվը՝ 2-ից հասնելով 3 -ի։

Wizz Air-ի մասին Հայաստանում

2025 թվականի հոկտեմբերի 1-ին Wizz Air ավիաընկերությունը պաշտոնապես բացեց իր 34-րդ բազան «Զվարթնոց» օդանավակայանում:

2020 թվականին Հայաստանում իր առաջին չվերթից ի վեր Wizz Air-ը տեղափոխել է ավելի քան 2,6 միլիոն ուղևոր։ Ներկայումս ընկերությունն իրականացնում է 17 երթուղի դեպի 10 երկիր՝ օգտագործելով երկու բազային ինքնաթիռ։

Wizz Air-ը մնում է միակ ավիաընկերությունը, որն ապահովում է ուղիղ օդային կապ Հայաստանի և Եվրոպայի միջև։