«ՏաԹևեր» ճոպանուղին նոր ռեկորդ է սահմանել
17.07.2017,
18:57
Նախօրեին «ՏաԹևեր» ճոպանուղին սահմանել ռեկորդային ցուցանիշ է սահմանել։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին «ՏաԹևեր» ճոպանուղին սահմանել ռեկորդային ցուցանիշ է սահմանել։
Ինչպես հայտնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի մամուլի ծառայությունը, մեկ օրում «ՏաԹևեր» ճոպանուղուց օգտվել է 1371 ուղևոր։
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2014 թվականի հուլիսի 20-ին, երբ ճոպանուղին մեկ օրում սպասարկել էր 1321 ուղևորի:
«ՏաԹևեր» ճոպանուղու շահագործման առաջին տարում՝ 2010 թվականին, այն սպասարկել է շուրջ 10 հազար այցելուի, իսկ 2016 թ․վերջի դրությամբ ճոպանուղու ուղևորների թիվը գերազանցել է 505 հազարը:
Աշխարհի ամենաերկար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է 2010 թվականին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում: -0-