Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+11

Մայիսի 2-ից կմեկնարկեն Երևան-Ռիգա ուղիղ չվերթները

19.02.2026, 11:11
Չվերթները կմեկնարկեն Air Baltic ավիաընկերության կողմից
Մայիսի 2-ից կմեկնարկեն Երևան-Ռիգա ուղիղ չվերթները

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի և ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի հետ։

Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։

Կողմերը ողջունել են մայիսի 2-ից մեկնարկող Air Baltic ավիաընկերության կողմից մեկնարկող Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթները՝ նշելով դրանց կարևորությունը երկկողմ զբոսաշրջային այցելությունների, հարաբերությունների զարգացման և միջմշակութային հաղորդակցության ապահովման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Լատվիա համագործակցության հնարավորություններն զբոսաշրջության ոլորտում, այդ թվում՝ չվերթների մեկնարկին ընդառաջ համապատասխան միջոցառումների կազմակերպումը։