Հայաստանի ԱՆ–ը կառաջարկի պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հայեցակարգ
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առողջապահության նախարարությունը 2020-21 թվականներին կառաջարկի պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հայեցակարգ, ասաց գերատեսչության ղեկավար Լևոն Ալթունյանը։
Ինչպես նշեց Ալթունյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ, բժշկական ապահովագրության բաղադրիչի ներդրումը սոցփաթեթում հանգեցրել է վիրաբուժական վիրահատությունների թվի կտրուկ աճի։
Նա հիշեցրեց, որ բժշկական ապահովագրության բաղադրիչն ընդգրկվել է սոցիալական փաթեթում, որը ստանում են Հայաստանի պետծառայողները և ուսուցիչները 2017 թվականի հոկտեմբերի 1–ից, ինչը տվյալ ոլորտում երկրի առաջին փորձն էր։
Ըստ նրա, նախորդ ամիսներին 96 հազար ապահովագրվածներից բժշկական ծառայություններ են ստացել են 38 հազար մարդ, որոնցից 25 հազարն անցել են ամենամյա բուժզննում, իսկ մնացածը ստացել են այլ բժշկական ծառայություններ, միաժամանակ 2500 մարդ` բարդ բժշկական հետազոտություններ, իսկ շուրջ 2800–ն ուղղվել են վիրահատությունների։
«Ստացված տվյալների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ սոցփաթեթի տրամադրած բուժծառայությունների շրջանակում կտրուկ աճել է վիրահատությունների թիվը։ Տրամադրած ծառայությունների մոտ 96 տոկոսը կազմել են վիրաբուժական միջամտությունները, ընդ որում, ավելի վաղ բնակչության այդ խավը միայն 60 տոկոս դեպքերում էր օգտվում վիրաբույժի ծառայություններից` սահմանափակվելով թերապևտիկ սպասարկմամբ»,– ասաց Ալթունյանը։
Նախարարը նշեց, որ դա վկայում է այն մասին, որ մատուցվող ծառայություններն ավելի հասցեական և արդյունավետ են դարձել։
Նոր համակարգի նվաճումների թվում նա նշեց, որ 96 հազար մարդ այսուհետ ստիպված չեն դիմել պետպատվերի և սպասել, թե երբ կգա նրանց հերթը կամ լսել, որ
պետպատվերն ավարտվեց։
«Դրա փողերը չեն վերջանում, ինչի երաշխիքն ապահովագրական ընկերություններն են»,– ասաց Ալթունյանը։
Նախարարը միաժամանակ նշեց, որ Առողջապահության նախարարությունը կառաջարկի պարտադիր բժշկական ապահովագրությւան հայեցակարգի ներդրում` այս մոդելի ներդրման հաջող փորձի դեպքում, այդ թվում` բնակչության անապահով խավերի համար։ -0-