Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Ավտոսիրողները բալային համակարգի դեմ ավտոերթ կանցկացնեն Հանրապետության հրապարակում

10.01.2020, 14:25
Հանրապետության Հրապարակում կանցկացվի երթ բալային համակարգի դեմ
Ավտոսիրողները բալային համակարգի դեմ ավտոերթ կանցկացնեն Հանրապետության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Ավտոսիրողները պատրաստվում են ավտոերթ անցկացնել Հանրապետության հրապարակում` դրանով արտահայտելով իրենց բողոքը բալային համակարգի դեմ: Այս մասին հայտնում է «Ժամանակ» օրաթերթը:

Ինչպես նշում է հրատարակչությունը, կառավարության նոր նախաձեռնությունները շարունակում են հանրային դժգոհություն հարուցել: Եվ թերթի տեղեկություններով` ավտոսիրողների տարբեր խմբեր քննարկում են Հանրապետության հրապարակում ավտոերթ անցկացնելու հնարավորության հարցը:

«Ավտոերթի մասնակիցները դրանով իրենց բողոքն են արտահայտելու ընդդեմ ճանապարհային կանոնները խախտելու համար նախատեսված բալային համակարգի` առաջարկելով, որ կառավարությունը հրաժարվի փոփոխությունների իրագործման գաղափարից»,- ասվում է հոդվածում:

Չնայած կառավարության հիմնավորումներին, որ այդ փոփոխությունների նպատակը ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազեցումն է, ինչպես նշում է հրատարակչությունը, ըստ փորձագետների` պատահարների քանակի նման աննախադեպ աճը պայմանավորված է մեքենաների թվի ավելացմամբ և նոր պահանջներին Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների անհամապատասխանելիությամբ:-0-