Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ապրիլի 28-ին նախատեսվում է Կիև-Երևան չարտերային չվերթը

26.04.2020, 13:14
Ապրիլի 28-ին նախատեսվում է Կիև-Երևան չարտերային չվերթը  
Ապրիլի 28-ին նախատեսվում է Կիև-Երևան չարտերային չվերթը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 28-ին նախատեսվում է Կիև-Երևան չարտերային չվերթը: Այս մասին հաղորդվում է Ուկրաինայում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում:

«Երկար բանակցությունների արդյունքում ուկրաինական SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 28-ին ժամը 15։00-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք, որի իրականացման ֆինանսական կողմն ամբողջությամբ հոգում է Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: Կեցությունն այդ վայրում ապահովվում է ՀՀ կառավարության կողմից։

«Նշենք, որ նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը»,- տեղեկացնում են դեսպանությունից:

Նաև նշվույ է, որ ինքնաթիռում առկա է միայն 150 նստատեղ և տոմսերը տրամադրվելու են ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության, ուստի խնդրում ենք Հայաստան վերադառնալ ցանկացողներին շտապ հաշվառվել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում:

Մանրամասներին ծանոթացեք կից նշված հղման մեջ: -0-