Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Բնապահպանության նախարարը պարզաբանել է, թե ինչու է «ծաղկել» Սևանա լիճը

26.07.2018, 14:28
ՀՀ բնապահպանության նախարարությունը ստուգել է Սևանա լճում ազոտի ու ֆոսֆորի պարունակությունը։
Բնապահպանության նախարարը պարզաբանել է, թե ինչու է «ծաղկել» Սևանա լիճը

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ բնապահպանության նախարարությունը ստուգել է Սևանա լճում ազոտի ու ֆոսֆորի պարունակությունը, հիգշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

Մի քանի շաբաթ առաջ սոցցանցերում լուսանկարներ ու տեսանյութեր հայտնվեցին, որոնցում երևում է, որ Սևանի լճի ջուրը դարձել է մուգ կանաչ։ Ըստ տեսանյութի հեղինակների, նման տեսակի ջուրը կարող է վտանգավոր լինել առողջության համար և պարունակել վնասակար նյութեր։ ՀՀ բնապահպանության նախարարությունը ջրի նմուշառում է կատարել լաբորատոր հետազոտության ու ջրի գույնի փոփոխության պատճառները պարզելու համար։ 

«Ցուցանիշները նորմայի սահմաններում են, սակայն որոշ գործոններ են գումարվում, և ջրիմուռների աճ է նկատվում միայն Սևանում, այլ նաև ուրիշ ջրամբարներոմ։ Դա բացատրվում է, օրինակ, տեղումների քանակի նվազմամբ, բարձր ջերմաստիճանով, լիճ մուտք գործող կեղտոտ ջրերի մեծ ծավալներով», – ասաց նախարարը։

Գրիգորյանը նշեց նաև, որ ամսա վերջին կանցկացվեն լայնամասշտաբ և հիմնարար հետազոտություններ։–0–