Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Ավելի քան 20 օր սահմանափակ կլինի Երևանի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկը

18.07.2019, 12:29
Ավելի քան 20 օր սահմանափակ կլինի Երևանի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկը:
Ավելի քան 20 օր սահմանափակ կլինի Երևանի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկը

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 15-ից օգոստոսի 8-ն Ամիրյան փողոցում երթևեկը կկազմակերպվի ջրամատակարարման ցանցի շինարարությանը զուգահեռ:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, մայրաքաղաքի Ամիրյան փողոցի հ.2.2/8 հասցեի («Էսջիայ Ինվեստ» ՍՊԸ) կարիքների համար ս.թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 8-ը ներառյալ փողոցի երթևեկելի հատվածում կընթանան ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքներ:

Այդ ընթացքում տրանսպորտային երթևեկությունը կկազմակերպվի ցանցի շինարարությանը զուգահեռ: «Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-