Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում երիտասարդ ընտանիքները կարող են նոր հիփոթեքային արտոնություններ ստանալ

22.03.2019, 12:37
ՀՀ կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ նախատեսում է փոփոխություններ մտցնել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի մեջ:
Հայաստանում երիտասարդ ընտանիքները կարող են նոր հիփոթեքային արտոնություններ ստանալ

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ նախատեսում է փոփոխություններ մտցնել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի մեջ:

Ինչպես facebook-ի իր էջում գրել է վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, համաձայն փոփոխությունների` վարկի գործողության ընթացքում վարկառուի յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում վարկի հետագա ժամանակահատվածի համար վարկի տոկոսը կնվազի 0,5 տոկոսով:

«Օրինակ՝ երեք երեխա ունենալու դեպքում մարզերում հիփոթեքի տոկոսը կարող է կազմել ընդամենը 4 տոկոս», - գրել է նա:-0-