Рейтинг@Mail.ru
USD
372.85
EUR
438.88
RUB
4.9588
GEL
138.62
2026 թ. ապրիլի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Մարալիկում և Ձորակապում կիրառվող սահմանափակումները հանված են. մարզպետարանը՝ Շիրակում կորոնավիրուսային իրավիճակի մասին

01.05.2020, 13:33

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./ԱՌԿԱ/. Այսօրվանից կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանված են։ Այս մասին նշվում է Շիրակի մարզպետարանի Facebook-յան էջում:

Նշվում է, որ մարզում առողջացած հիվանդների թիվն ավելացել է 4-ով, առողջացած պացիենտներից 3-ը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներ են։

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, նրանցից 63-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 18-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 17 պացիենտ»,- նշվում է հայտարարության մեջ։

Մարզպետարանից հայտնում են, որ հիվանդության հետևանքով արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 339 քաղաքացի։

Հայաստանում մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած, 33-ը` մահվան ելքով:-0-