Рейтинг@Mail.ru
USD
371.4
EUR
434.35
RUB
4.9428
GEL
138.06
2026 թ. ապրիլի 29, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվեց ԵՊՀ ռեկտոր, ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել

17.12.2021, 17:37
Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվեց ԵՊՀ ռեկտոր, ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել
Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվեց ԵՊՀ ռեկտոր, ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ «ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի ընտրություն» օրակարգային հարցով, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Հոգաբարձուների խորհրդի անդամների 12 կողմ, 5 դեմ և 3 անվավեր ձայների հարաբերակցությամբ Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվել է ԵՊՀ կառավարիչ-ռեկտոր:  

Նշենք, որ այսօր ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել` բողոքելով բուհի քաղաքականացմանը։–0–