Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին (ՎԻԴԵՈ)

13.11.2020, 15:05
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին. ՎԻԴԵՈ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ով կամավորական ջոկատի կազմում հերթապահություն է իրականացնում Արցախի պաշտպանական դիրքերում:Այս մասին Հարությունյանը գրել է իր Facebook-յան էջում տեղադրած տեսանյութին կից։

Քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում եղած ավերածությունների շուտափույթ վերականգնման-վերակառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: 

«Պարոն Մարությանը պատրաստակամություն է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանն իր բաժին կարևոր մասնակցությունը կունենա, և շատ շուտով Ստեփանակերտ կգործուղվեն կոմունալ ծառայությունների ուղղությամբ մասնագիտացված խմբեր»,- գրել է ԱՀ նախագահը: 

Նշվում է նաև, որ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի պատճառով ստիպված ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում:-0-