Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև անտառներ ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրեր

25.10.2020, 10:56
Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել Արցախի բանակավայրերը
Թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև անտառներ ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրեր
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը: Այս մասին ասվում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Facebook-յան էջում։

Նշվում է, որ հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ: 

Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով:

Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա:

«Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չունենք»,-ասվում է հաղորդագրության մեջ:-0-