Рейтинг@Mail.ru
USD
372.85
EUR
438.88
RUB
4.9588
GEL
138.62
2026 թ. ապրիլի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն իր հայ գործընկերոջ հրավերով Հայաստան կայցելի

27.06.2016, 20:40
Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը Հայաստան կայցելի հունիսի 29-30–ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն իր հայ գործընկերոջ հրավերով Հայաստան կայցելի

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/.  Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը Հայաստան կայցելի հունիսի 29-30–ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, հայտնում է հայկական արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարին կընդունի Հայաստանի նախագահը։

Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները կկայանան հունիսի 29–ին, ինչից հետո Նալբանդյանն ու Շթայնմայերը համատեղ մամուլի ասուլիս կհրավիրեն։ -0-