Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

ԱԱԽ քարտուղարը Մոսկվայում հանդիպում կունենա իր ռուս գործընկերոջ և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

02.09.2013, 19:22
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:
ԱԱԽ քարտուղարը Մոսկվայում հանդիպում կունենա իր ռուս գործընկերոջ և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:

Ինչպես նշված է Ազգային անվտանգության խորհրդի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ, այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը կհանդիպի իր գործընկեր` Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ` քննարկելու երկկողմ համագործակցությանը, ս.թ. հունիս ամսին Ն. Պատրուշևի` Երևան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:

Արթուր Բաղդասարյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ում հետ կքննարկի Հայաստան-ՀԱՊԿ ռազմավարական գործակցությանը, ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:-0-