ԱԳ նախարարը կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի նախարարական հանդիպմանը
13.12.2022,
15:17
Այցի շրջանակներում տեղի կունենան նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 14-ից կգտնվի Նյու Յորքում` մասնակցելու ՄԱԿ Անվտանգության խորհրդում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակներում տեղի կունենան նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։-0-
Այցի շրջանակներում տեղի կունենան նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։-0-