Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Պուտինը կայցելի Երևան պաշտոնական այցով

13.09.2018, 11:20
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կայցելի Հայաստան:
Պուտինը կայցելի Երևան պաշտոնական այցով

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կայցելի Հայաստան, ինչպես գրում է iz.ru-ն, այդ մասին գրում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` նշելով, որ օրը դեռ հայտնի չէ։

«Ժամկետները կհստակեցվեն»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ամսաթվի վերաբերյալ հարցին։

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահին հրավիրել է Հայաստան, և հուսով է, որ նա պաշտոնական այցով ՀՀ կայցելի մոտ ապագայում։-0-