Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+13

Նոր նշանակում Արցախի ՊԲ-ում

28.08.2019, 13:23
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր:
Նոր նշանակում Արցախի ՊԲ-ում

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը, նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Վիկտոր Առստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ։-0-