Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյան, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հանդիպումը

16.01.2019, 12:37
Փարիզում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյան, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հանդիպումը։
Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյան, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./ԱՌԿԱ/. Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարարի պ/կ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։

Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ այսօր նախատեսված է նաև Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախորդ` երրորդ հանդիպումը, տեղի է ունեցել 2018թ.–ի դեկտեմբերի սկզբին Միլանում։ Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալի կերպով ծանոթացել են միմյանց դիրքորոշումներին և մոտեցումներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հարցում։–0–