Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ ռազմական դրությունը չեղարկելու համար

22.12.2020, 23:48
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները չորեքշաբթի նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ
Ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ ռազմական դրությունը չեղարկելու համար
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները չորեքշաբթի նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ, ասաց ԲՀԿ–ական Իվետա Տոնոյանը երեքշաբթի ընդդիմության հանրահավաքի ժամանակ։

Նիստի օրակարգում է Հայաստանում ռազմական դրության չեղարկման հարցը։

«Այս իշխանությունը, արհեստականորեն ձգելով ռազմական դրությունը, պարզապես փորձում է սահմանափակել այստեղ հավաքված բոլոր մարդկանց գործողությունները», – ասաց նա։

Տոնոյանի խոսքով, եթե «Իմ քայլի» պատգամավորները գան խորհրդարան, հաստատեն օրակարգն ու քննարկեն այն, ապա կունենան «սեփական դեմքն ու ապագան փրկելու» վերջին հնարավորությունը։–0–