Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Տոնոյան. Հայաստանը ՌԴ–ից կգնի Սու–30ՍՄ տիպի 12 կործանիչ և կարող է դիմել սպառազինության նոր վարկի համար

18.02.2019, 12:53
Տոնոյանի խոսքով, Հայաստանը ՌԴ–ից կգնի Սու–30ՍՄ տիպի 12 կործանիչ և կարող է դիմել սպառազինության նոր վարկի համար։
Տոնոյան. Հայաստանը ՌԴ–ից կգնի Սու–30ՍՄ տիպի 12 կործանիչ և կարող է դիմել սպառազինության նոր վարկի համար

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ Սու–30ՍՄ բազմաթիրախային կործանիչների նոր մատակարարումների շուրջ, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, խոսքը 12 կործանիչների մասին է։

«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արագ պատրաստ կլինի այդ արտադրանքը», – նշել է Տոնոյանը Աբու Դաբիում անցկացվող IDEX ցուցահանդեսի ժամանակ։

Տոնոյանի խոսքով, 2019թ.–ի վերջին–2020թ.–ի սկզբին Երևանը Մոսկվայից կստանա 4 նմանատիպ կործանիչ։

«Մատակարարումների շուրջ բանակցությունները շարունակվում են 2017թ.–ին Մոսկվայի կողմից հատկացված 100մլն դոլարի վարկի շրջանակում, որի իրականացումից հետո Երևանը կարող է ստանալ ևս մեկ վարկ», – ավելացրել է Տոնոյանը։

IDEX-2019 սպառազինությունների միջազգային ցուցահանդեսն անցկացվում է Աբի Դաբիում փետրվարի 17–21–ը։–0–